|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրոպայի առաջնությունում մրցումային նախավերջին օրը պայքարի մեջ մտան 102 կգ քաշային ծանրորդները:
Ինչպես հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից, Հայաստանի հավաքականից Արա Աղանյանը (անձնական մարզիչ` Հովհաննես Շահնազարյան) պոկում վարժության ընթացքում գլխավերևում պահեց 170 կգ և 175 կգ, իսկ հրումի ժամանակ միայն` 205 կգ: Երկամարտի 380 կգ արդյունքով` Աղանյանը 4-րդն է:
Տղամարդկանց թիմի անդամ Պետրոս Պետրոսյանը (անձնական մարզիչ` Դավիթ Մուրադյան) պոկեց 165 կգ: Հրում վարժությունում նա ֆիքսեց 205 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով` Պետրոսյանը 5-րդն է: