|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրել է․
ՀՀ պատմության ընթացքում կրթության ոլորտի թերեւս ամենամեծ խայտառակությունն է երեկ արձանագրվել՝ Գիտելիքների թեստավորման կենտրոնը հայտարարել է, որ դիմորդները կարող են ապրիլի 15-ից դիմել բուհեր, իսկ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկով՝ կառավարությունն ապրիլի 17-ին է հաստատել ընդունելության տեղերը:
Այսինքն, շուրջ 2 օր մեկնարկել է հայտերի ընդունումը, սակայն որոշում չի եղել: Ստացվում է, որ ոտնահարվել են բազմահազար դիմորդների իրավունքները, եւ կրթության ոլորտի ղեկավարների կողմից ցուցաբերվել է աննախադեպ անփութություն՝ իրենց պարտականությունների կատարման հանդեպ: