|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հրապարակը» գրում է․ Պատգամավոր Հովիկ Աղազարյանի դեմ ոչխարների շինծու գործի ճարտարապետներից մեկը` Սլավիկ Կամավոսյանը, պարզվում է, Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Արգիշտի Մեխակյանի հորաքրոջ ամուսինն է: Մինչեւ 2018 թվականը նա մոտ 20 տարի Արագած համայնքում գյուղապետ է եղել, ջերմ կապեր է ունեցել Մանվել Գրիգորյանի եւ մանվելականների հետ: Նախկինում նրա անունը եւս շրջանառվել է աղմկահարույց պատմություններում։ Իշխանափոխությունից հետո ներկայիս մարզպետի` նախկինում ՔՊ-ական պատգամավոր Մեխակյանի շնորհիվ էլ անգործ չի մնացել` զբաղեցրել է Էջմիածնի ՋՕԸ-ի պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ Կամավոսյանն էլ է անցնում ոչխարների գործով: Ըստ քրեական գործի՝ նա ընկերոջ հետ զրույցում ասել էր, թե իբր ոչխարների արտահանման համար կաշառք պետք է տա Աղազարյանին, նրա այս ցուցմունքը գլխավոր դատախազն Ազգային ժողով ներկայացված միջնորդության հիմքում էր դրել, որով էլ Աղազարյանին զրկեցին պատգամավորական անձեռնմխելիությունից։