|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
2024 թվականի դեկտեմբերի 7-ին Քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթով առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ն.-ն զոհված զինծառայող եղբայրների գերեզմանների շիրմաքարերը պատրաստելու պատրվակով՝ խոշոր չափերի՝ շուրջ 4 մլն 807 հզր ՀՀ դրամ է հափշտակել վերջիններիս ծնողից, իսկ հետագայում տարբեր պատրվակներով հրաժարվել է վերադարձնել գումարը:
Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 9-ին հսկող դատախազը Ա.Ն.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (խոշոր չափերով խարդախությունը):
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ամբողջությամբ բացահայտելու, Ա.Ն.-ի կողմից այլ հանցավոր դրսևորումներ կատարված լինելու հնարավոր վարկածը ստուգելու ուղղությամբ: