|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ վերամիավորումն իրական է, եթե Վրաստանի ժողովուրդը համբերատար լինի: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Իմեդի» հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Տարածքային ամբողջականության վերականգնումը, կարծում եմ, իրական է, եթե մենք ցուցաբերենք համբերություն և այդ համբերությամբ առաջնորդվենք մեր քաղաքականության մեջ: Այդ հարցի լուծումն, անշուշտ, կախված կլինի տարբեր գործոններից, սակայն համբերության և ճիշտ քաղաքականության դեպքում ամեն ինչ հնարավոր է», - ասել է Կոբախիձեն։
2008 թվականի օգոստոսին տեղի ունեցավ զինված հակամարտություն Հարավային Օսիայում, երբ վրացական զորքերը փորձեցին վերահսկողության տակ վերցնել Ցխինվալը: Ռուսաստանն օգոստոսի 8-ին զորքեր մտցրեց տարածաշրջան, ինչի հետևանքով վրացական զորքերը նահանջեցին: 2008 թվականի օգոստոսի 26-ին Ռուսաստանի Դաշնությունը ճանաչեց Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: