|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի՝ խորհրդարանում փորձաշրջան անցնող ուսանողների հետ ապրիլի 4-ին հանդիպել եւ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանը:
Պատգամավորն անդրադարձել է Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության, հարեւան երկրների հետ հարաբերությունների զարգացման ու ռազմավարական դաշնակիցների ընտրության հարցերին:
Լեւոն Քոչարյանը պատասխանել է ուսանողների հարցադրումներին, որոնք վերաբերել են, մասնավորապես, Հայաստանի պետական սահմանի սահմանագծման եւ սահմանազատման գործընթացին, խաղաղության պայմանագրի ստորագրմանը, Ռուսաստանի հետ հարաբերություններին: