|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Չնայած Թրամփի քաղաքականությանը և Իրանի դեմ հնչող անվերջ սպառնալիքներին, ես չեմ կարծում, որ իրական պատերազմ կլինի»։ Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։ Միաժամանակ, իր գնահատմամբ՝ Իրանին անհրաժեշտ է ջանքեր գործադրել դիրքերը պահպանելու, այլ ոչ թե դրանք ավելացնելու համար։
«Այժմ ժամանակաշրջանը չափազանց բարդ է: Ես նկարտի ունեմ ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Իրանի համար: Տարածաշրջանի կոնֆիգուրացիան փոխվում է, Թուրքիան ուժեղանում է ոչ միայն Հարավային Կովկասում, այլ նաև Մերձավոր Արևելքում: Այս պայմաններում Իրանի համար շատ կարևոր է առնվազն չկորցնել դիրքերն իր շուրջ: Հավանաբար դրանով է բացատրվում Թեհրանի վարած քաղաքականությունը։ Իրադարձությունների հետագա զարգացումը կախված է բազմաթիվ գործոններից՝ սկսած ուկրաինական պատերազմից մինչև Միացյալ Նահանգների դիրքորոշումը»,- ասաց Իսկանդարյանը։