|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր Պռոշյանի նախկին գյուղապետ, Արցախյան գոյապայքարի լեգենդար հրամանատար, ՀՅԴ նվիրյալ անդամ Հրաչ Մուրադյանի եղերական մահվան օրն է: Հիշատակի օրվա կապակցությամբ Պռոշյանի Զորաց պանթեոն՝ նրա շիրիմին էին այցելել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները, ԱԺ պատգամավորներ, երիտասարդներ, ուսանողներ, նրա մարտական, գաղափարական ընկերները, հարազատներն ու համագյուղացիները:
Հրաչ Մուրադյանը ծնվել է 1963 թ. օգոստոսի 23-ին, Գամշլիում, Սիրիա։ 1966 թ. ընտանիքով տեղափոխվել է Պռոշյան գյուղ։ 2005 թվականից մինչ մահը՝ 2013 թ. ապրիլի 2-ը, Պռոշյան գյուղի գյուղապետն էր: 1989 թվականից մասնակցել է Արցախյան շարժմանը։ Պռոշյանի կամավորական ջոկատի հիմնադիրներից մեկն է։ 1990 թվականից ՀՅԴ անդամ էր, ազատամարտի նվիրյալ հերոսներից։ Լեգենդար Պետրոս Ղևոնդյանի հետ անցել է ազատամարտի բոլոր ճակատներով՝ Շահումյանից մինչև Ֆիզուլի։ Պարգևատրվել է «Մարտական Խաչ» երկորոդ աստիճանի մեդալով և մի շարք այլ պարգևներով ու մեդալներով։