|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի ընդդիմությունը հայտարարել է, որ միլիոնավոր քաղաքացիներ կմասնակցեն շաբաթ օրը Ստամբուլում բողոքի ակցիային և կոչ են արել ցույցերը տարածել ամբողջ երկրում՝ նախապես սահմանված ժամանակացույցի համաձայն։ Այս մասին հայտնում է Коммерсант-ը
Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը հայտարարել է արտահերթ ընտրությունների և Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման համար ավելի քան 28 միլիոն ստորագրություն հավաքելու իր մտադրության մասին. թիվը հատուկ է ընտրված, այդքան մարդ է քվեարկել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին 2023 թվականի ընտրություններում։
Բողոքի ցույցերը Ստամբուլի կենտրոնից մինչև ծայրամասեր ապակենտրոնացնելու ընդդիմության որոշումը պայմանավորված է ձերբակալությունների զգալի թվով։
Իմամօղլուի ձերբակալությունից ի վեր՝ մարտի 19-ին, իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 2000 մարդու, որոնցից ավելի քան 260-ը բերման են ենթարկվել։