Փոխարժեքներ
09 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքական ընդդիմությունը ստորագրահավաք է սկսել Ստամբուլի քաղաքապետ և Թուրքիայի նախագահի թեկնածու Էքրեմ Իմամօղլուի ազատ արձակման օգտին, գրում է Cumhuriyet-ը։
Ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Օզգյուր Օզելը ելույթ է ունեցել Տրապիզոնի Աքչաբաթ քաղաքում, որտեղ հայտարարել է ստորագրահավաքի մասին։
Իմամօղլուն ձերբակալվել է մարտի 19-ին՝ կոռուպցիայի և ահաբեկիչների հետ կապ ունենալու մեղադրանքով։ Նա և նրա կողմնակիցները կարծում են, որ մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ 2028 թվականին սպասվում են նախագահական ընտրություններ, և Իմամօղլուն, ըստ կանխատեսումների և գնահատականների, հնարավորություն ունի մրցելու բարձր պաշտոնի համար։ Ձերբակալությունից հետո Թուրքիայում բողոքի ցույցեր են տեղի ունենում։