Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը հայտնում է, որ իր վստահորդի հետ հարցաքննությունը սկսվել է առանց իրեն, իբրև թե վերջինս հրաժարվել է փաստաբանի օգնությունից։
«Այս եղանակով ձեռքբերված ապացույցը ակնհայտ ապօրինի է, սակայն շատ տրամաբանական է հակակոռուպցիոն կոմիտեի սկսած դատավարական տեռորի համատեքստում», - գրել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ վաղ առավոտից իրավապահ համակարգի ներկայացուցիչները Փաշինյանի երեկվա սպառնալից ելույթներից հետո «մասկի շոու» են սկսել և խուզարկում են «Մայր Հայաստան» դաշինքի Գյումրու գրասենյակը, համակիրների և շտաբի պետի բնակարանները։ Քիչ առաջ էլ հայտնի դարձավ, որ իրավապահները փորձում են ներխուժել քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի տուն։ Բերման է ենթարկվել «Մայր Հայաստան» դաշինքի թեկնածու Էմմա Գրիգորյանը, ով վատառողջ է և երկու անչափահասի մայր է։ Հայտնի էր դարձել, որ փաստաբան Հովհաննես Խուդոյանն ու պատգամավոր Արեգնազ Մանուկյանը մեկ ժամից ավելի է փորձում էին տեսնել Էմմա Գրիգորյանին, սակայն խոչընդոտում էին, թույլ չէին տալիս։