|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ««Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մաuին» նախագիծ է հեղինակել, որով առաջարկում է 2026 թվականի հունվարի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը սահմանել այնպես, որ պակաս չլինի պարենային ամսական զամբյուղի արժեքից, իսկ միջին աշխատանքային կենսաթոշակի չափը պակաս չլինի սպառողական զամբյուղի ամսական արժեքից: Ըստ խմբակցության քարտուղարի՝ կենսաթոշակը չի կարող պակաս լինել այն նվազագույն կարիքներից, որոնք ծախսվում են սննդամթերքի վրա, իսկ միջին կենսաթոշակի դեպքում, նաև այլ կարիքների համար։
Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ՔՊ-ական Հերիքնազ Տիգրանյանն էլ սակայն հայտնեց, որ հանձնաժողովը տվել է բացասական եզրակացություն ընդդիմության նախագծին։
Մանրամասն՝ տեսանյութում։