|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում բանակցություններ են անցկացրել ռուս-ուկրաինական հակամարտությունում հրադադարի շուրջ։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը բանակցությունները որակել է արդյունավետ։
«Մենք ավարտել ենք մեր հանդիպումը ԱՄՆ թիմի հետ։ Քննարկումն արդյունավետ էր և նպատակային. մենք քննարկել ենք առանցքային հարցեր, այդ թվում՝ էներգետիկային առնչվող: Նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի նպատակն է ապահովել արդար և տևական խաղաղություն մեր երկրի և մեր ժողովրդի, հետևաբար նաև՝ ողջ Եվրոպայի համար։ Մենք աշխատում ենք այդ նպատակն իրականություն դարձնելու ուղղությամբ», - գրել է Ումերովն X սոցիալական հարթակում։
Քննարկումները տևել են մոտ հինգ ժամ՝ ընդմիջումով։
Ումերով չի հստակեցրել՝ արդյոք մարտի 24-ին նոր հանդիպումներ նախատեսվում են, թե ոչ։
Մինչ բանակցությունների մեկնարկը Ումերովը հայտնել էր, որ ուկրաինական պատվիրակության կազմում «ընդգրկված են էներգետիկայի ոլորտի փորձագետներ, ինչպես նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ներկայացուցիչներ»: