|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքագետ Արգամ Եղիազարյանը գրում է․
«Գորշ գայլերի ղեկավար Դևլեթ Բահչելին կոչ է արել PKK-ին հավաքվել Մանազկերտում ու հայտարարել կառույցի լուծարման մասին։
«Մեր առաջարկն այն է, որ Հըդըրելեզի նախօրյակին` 2025 թ. մայիսի 4-ին, Մուշ նահանգի Մալազգիրդ (Մանազկերտ) շրջանում քրդական DEM կուսակցության քաղաքապետի աջակցությամբ PKK-ն ժողով հրավիրի ու հայտարարի ինքալուծարման մասին` վերջ տալով այդ գործին»
Մանազկերտի ընտրությունը պատահական չէ. 1071 թ. Մանազկերտի ճակատամարտը համարվում է Հայկական լեռնաշխարհում ու Փոքր Ասիայում թ(յ)ուրքական տիրապետության մեկնարկի սկիզբը։
Ու այդ ճակատամարտը համարվում է թուրքերի ու բնիկ քրդերի առաջին համագործակությունը։ Այսպես Էրդողանը ցանկանում է Մանազկերտում վերջնականապես վերջ դնել թուրք-քրդական հակամարտությանը (Թուրքիայի ներսում)։
Եթե սրան գումարենք Օջալանի կոչը քրդերին` զենքերը վայր դնելու վերաբերյալ, կարելի է ասել, որ Էրդողանը, Ստամբուլի քաղաքապետի ձերբակալությանը զուգահեռ, որը մեծ ռիսկեր է պարունակում իր իշխանության համար, իր վարկանիշը բարձրացնում է որպես թուրք ժողովրդին «խաղաղություն բերող»»։