|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինայի պետական սահմանային ծառայությունը ուժեղացրել է սահմանային անվտանգությունը Ռումինիայի և Հունգարիայի հետ տարածքներում, այդ թվում՝ ավիացիան, գրում է РИА Новости-ն։
«Զաքարպատիայի շրջանում սահմանային անվտանգությունն ուժեղացվել է լրացուցիչ ուժերով: Մուկաչևոյի սահմանապահ ջոկատի պատասխանատվության գոտում լրացուցիչ ուժեր են բերվել պետական սահմանը պաշտպանելու համար»,- ասվում է տարածաշրջանային սահմանապահ ծառայության հայտարարության մեջ։
Գերատեսչությունում նշել են, որ ուժեղացված սահմանային պարեկությունը պարեկության ժամանակ կօգտագործի ժամանակակից ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, անօդաչու և մարդատար ինքնաթիռներ, ինչպես նաև այլ հատուկ տեխնիկա։ Սահմանային վերահսկողության ուժեղացումը միտված է անօրինական սահմանի հատումները կանխելուն։