Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.5 |
EUR | ⚊ | € 448.56 |
RUB | ⚊ | ₽ 4.6624 |
GBP | ⚊ | £ 517.52 |
GEL | ⚊ | ₾ 142.07 |
Երեկ հանձնաժողովի նիստից հետո ԱԺ տարածքում այս միջանցքում տեղի է ունեցել խայտառակագույն երևույթ, հերթական անգամ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողին վիրավորել էր, ոչ միայն լրագրողին, այլև՝ սեռով պայմանավորված։ Սա դառնում է անթույլատրելի, պետք է ունենա իր արձագանքը։ Տիկին Պողոսյան, ցավում եմ, որ երեկ ՔՊ կին պատգամավորներից որևէ մեկը չարձագանքեց, թեև շատ հաճախ կանանց մասին թեկուզ թեթև ակնարկը բուռն հակազդեցություն է ստանում։ Այս մասին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նիստին հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի կողմից լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին հնչեցված վիրավորանքներին։
«Դիմում եմ լրագրողներին, բավական է այլևս հանդուրժեք ԱԺ-ում՝ ձեր դեմ ուղղված բոլոր հարձակումները, բոյկոտեք Անդրանիկ Քոչարյանին, բոյկոտեք այն պատգամավորներին, որոնք ձեզ վիրավորում են»,- հայտարարեց Գեղամ Մանուկյանը։
Անդրանիկ Քոչարյանն էլ արձագանքեց՝ իբրև թե կրկնել է Բագրատ Սրբազանի խոսքերը, իբրև թե խոսքը վերաբերել է խոսքի մաքրությանը․ «Եթե դուք սխալ բան եք հասկացել, ամեն մարդ մտածում է իր փչացածության աստիճանով»։ Գեղամ Մանուկյանն արձագանքեց՝ «փչացածը դուք եք»։ Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց՝ Անդրանիկ Քոչարյանը վիրավորել է անձնապես կնոջը, պետք էր ներողություն խնդրել։
Մանրամասն՝ տեսանյութում