|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Կիևին ռազմական օգնության դադարեցումը կլինի ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների օրակարգի առաջնահերթություն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Այն, իհարկե, առաջնահերթ է լինելու ցանկացած շփումների օրակարգում, որոնք այդ հարցով կանցկացվեն մեր և ամերիկացիների միջև։ Բայց հաշվի առնելով, որ սա բավական զգայուն թեմա է, դժվար թե կարիք կա այն հրապարակային քննարկել, գոնե հիմա», - հավելել է նա։
Լրագրողների հետ զրույցում Պեսկովը հստակեցրել է, որ Կիևին ռազմական մատակարարումների շարունակման թեման շոշափվել է ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հեռախոսազրույցում: