|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 17-ին՝ ժամը 01։25-12։55-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Հիշեցնենք՝ մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք անգամ ապատեղեկատվություն է տարածել՝ պնդելով թե հայկական զինված ուժերը կրակել են սահմանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա։