|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մարտի 17-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը կհրապարակի ապօրինի սահմանը հատելու գործով Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դատավճիռը, հայտարարել է դատավոր Միխեիլ Ջինջոլիան, գրում է РИА Новости-ն։
Հիշեցնենք՝ Սաակաշվիլին Վրաստանում ձերբակալվել է 2021 թվականի հոկտեմբերի 1-ին՝ Ուկրաինայից վերադառնալուց հետո։ Այնտեղից նա վերադարձել է լաստանավով՝ թաքնվելով բեռնատարում, որը տեղափոխում էր կաթնամթերք։ Ավելի ուշ իրավապահները նրան բերման են ենթարկել Թբիլիսիում։
Սաակաշվիլին ներգրավված է հինգ քրեական գործով, որոնցից երկուսով նախկին նախագահը հեռակա դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, իսկ հանրային յուրացումների դեպքում՝ 9 տարվա։ Մարտի 12-ին Թբիլիսիի քաղաքային դատարանը Սաակաշվիլիին դատապարտել է ինը տարվա ազատազրկման՝ պետական միջոցների յուրացման համար։ Նոր պատժաչափից հետո Սաակաշվիլին պետք է պատիժը կրի մինչև 2030 թվականը։
Թբիլիսիի քաղաքային դատարանը ներկայումս քննում է նրա դեմ երկու գործ՝ մեկը 2007թ. նոյեմբերի 7-ին բողոքի ցույցը ցրելու և մյուսը՝ սահմանի անօրինական հատման վերաբերյալ: Վերջինիս համար նրան սպառնում է երեքից հինգ տարվա ազատազրկում։