|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել, հայտնում է ՀՀ ՊՆ–ն։ Քիչ առաջ ՀՀ պաշտպանական գերատեսչությունը օրվա մեջ 3–րդ անգամ հերքեց Ադրբեջանի ՊՆ տարածած լուրը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր մարտի 16-ին՝ ժամը 20։10-20։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,–տեղեկացնում է ՀՀ ՊՆ–ն։
Նշենք, որ Ադրբեջանը այսօրվա ընթացքում արդեն 2 անգամ նմանօրինակ հաղորդագրություններ տարածել է` հայկական կողմին մեղադրելով իրենց դիրքերի ուղղությամբ կրակելու համար։ ՀՀ ՊՆ ամեն անգամ հերքել է տեղեկությունը։