|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
«Հյուսիս» զորախմբավորման հրամանատարությունը ՌԴ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ Կուրսկի մարզի ազատագրման գործողությունը մտել է եզրափակիչ փուլ։ Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Պուտինը Կուրսկի մարզի հրամանատարական կետերից մեկում լսել է «Հյուսիս» զորախմբավորման հրամանատարի, հրամանատարի տեղակալի զեկույցները, նրանք գերագույն գլխավոր հրամանատարին զեկուցել են գործողության ընթացքի մասին և հայտնել, որ Կուրսկի մարզը այնտեղ ներթափանցած զինյալներից ազատագրելու գործողությունը մտել է եզրափակիչ փուլ», - ասել է Պեսկովը։