|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՕՊ ուժերը խոցել են մոտ 70 անօդաչու, որոնք թռչում էին դեպի Մոսկվա, հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
«ՊՆ ՀՕՊ ուժերը ներկա պահին թշնամական 69 անօդաչու են խոցել, որոնք թռչում էին Մոսկվայի վրա», - Telegram-ի իր ալիքում հայտնել է Սոբյանինը։
Հաղորդվում է, որ կան վնասված տներ և մեքենաներ։
Անօդաչուներից մեկը մխրճվել է Ռամենսկոյեի բազմահարկ շենքերից մեկի մեջ։ Վերջին հարկի բնակարանում հրդեհ է բռնկվել։ Դրանից բացի, մի քանի բազմահարկ շենք է վնասվել Վիդնոյեում։
Անօդաչուներից մեկն էլ մտել է Վիսոկիյ Բերեգ քոթեջային ավանի մասնավոր տներից մեկի մեջ, ևս մեկը` վնասել Մոսկվայի Դոմոդեդովսկայա փողոցի բազմահարկ շենքը։
Բացի այդ, անօդաչուի բեկորներն ընկել են Դոմոդեդովոյի երկաթուղային կայարանի շրջանում` վնասելով գծի մի մասը։
Դոմոդեդովոյի ղեկավար Եվգենյա Խրուստալյովայի խոսքով` ուկրաինական անօդաչուների գրոհի պատճառով սահմանափակվել է Դոմոդեդովո կայարանից գնացքների երթևեկությունը դեպի Մոսկվա և Մոսկվայի մարզ։
Նա նշել է, անօդաչուհի հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել Դոմոդեդովոյի քաղաքային շրջանի «Միրատորգի» կայանատեղիում։