|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
«Ադրբեջանաթուրքական պահանջները վերջ չունեն, սահման չեն ճանաչում, ամեն օր նոր պահանջ է հնչեցվում՝ ուղղված մեր ինքնությանն ու ազգային պետականությանը»,- ասուլիսի ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը:
Նրա խոսքով՝ փոխանակ բարեկամ երկրների քանակն ավելացնենք, բարեկամներից թշնամիներ ենք ստեղծում. իրավիճակը պետք է կտրուկ փոխվի. «ՌԴ-ի հետ պետք է ամրապնդենք մեր ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները, Իրանի հետ պետք է կնքենք ռազմաքաղաքական դաշինք, որ եթե հարձակում լինի որևէ երկրի վրա, նշանակում է՝ հարձակում տվյալ երկրի վրա ու պաշտպանության հարցը դառնա երկկողմանի երաշխավորված: Մնացած բոլոր կենտրոնների հետ պետք է փոխլրացման տրամաբանությամբ պաշտպանենք մեր շահերը»,-ընդգծեց Արմեն Ռուստամյանը։