|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գյումրու քաղաքապետի արտահերթ ընտրության համար «Քաղաքացիական պայմանագրի» դրամահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ելույթում դարձյալ հիշատակել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը։ NEWS.am-ը դիմել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանին՝ լսե՞լ է Փաշինյանի ելույթը և ի՞նչ մեկնաբանություն ունի։
«Մինչև Գյումրին վերականգնող նախագահի անունը տալը, թող 7 տարվա մեջ Գյումիում գոնե 7 հատ փայտից զուգարան սարքեր»,- հարցին ի պատասխան՝ ասել է Բագրատ Միկոյանը: Այնուհետև ավելացրել է․ «Այս իշխանությունը երբեք չի պայքարել կոռուպցիայի դեմ։ Այլ պայքարել է, որ ինքը հնարավորություն ունենա կոռուպցիան գլխավորել։ Սրանք արդեն մաշված, «բուրումնավետ» և ծակ քաղաքական գուլպա են հիշեցնում, որը շատ շուտով մեր ժողովուրդն աղբանոց կնետի։ Հնարավոր է՝ առաջինը դա տեղի ունենա հենց Գյումրիում»։