|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները Վաշինգտոնում Սպիտակ տան մոտ կրակ են բացել զինված տղամարդու վրա, հայտնել է գործակալության մամուլի քարտուղար Էնթոնի Գուլիելմին X-ի իր էջում:
NBC News-ի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել մարտի 9-ի գիշերը։ Տեղի ոստիկանությունը փնտրում էր «ինքնասպանության հակված անձի», որը, ենթադրաբար, մայրաքաղաք էր եկել Ինդիանայից:
Գաղտնի ծառայության գործակալները ոտքով քայլելիս նկատել են նկարագրությանը համապատասխանող տղամարդուն, ավելի ուշ գտել նրա մեքենան: Երբ ուժայինները մոտեցել են տղամարդուն, նա հանել է հրազենը և սկսվել է զինված փոխհրաձգություն։
Կասկածյալը վիրավորվել է ու հոսպիտալացվել, սակայն նրա վիճակը չի հաղորդվում։ Գաղտնի ծառայության աշխատակիցներ չեն տուժել։ Իրավապահները հետաքննում են միջադեպը։