|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, գիշեր-ցերեկը մեկ արած, ջանքեր է գործադրում Գյումրու եւ Փարաքարի արտահերթ ընտրություններում հաղթանակ ապահովելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցում բոլոր մանրուքներով զբաղվում է Նիկոլ Փաշինյանը ու երկու մարզի մարզպետների հետ անդադար կապի մեջ է, որոնք էլ զեկուցում են, թե ինչ իրավիճակ է բնակիչների շրջանում, ինչ տպավորություններ ու պահանջներ կան:
Դա է պատճառը նաեւ, որ օրումեջ ռեժիմով ՔՊ Վարչության արտահերթ նիստ է գումարվում, որի ժամանակ, Գյումրու եւ Փարաքարի նախընտրական ցուցակներից բացի, քննարկվում են նաեւ առաջիկա անելիքները: Փաշինյանը բոլոր հարցերին ինքն է անդրադառնում:
Այս պահին ՔՊ-ական վարչության անդամներն ու մարզի «վերնախավը» Փաշինյանին համոզել են, որ ամեն բան կարգին է, ընդդիմությունը ընտրվելու շանս չունի»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում