|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակ»-ը գրում է․ Արցախի հարցերով զբաղվող հանձնախմբի ղեկավար Վարդան Օսկանյանն օրերս Հայաստան է վերադարձել: Արցախցի քաղաքական գործիչները, մասնավորապես՝ խորհրդարանականները, սրտատրոփ սպասում են նրա հետ հանդիպմանը։ Եկող շաբաթ Արցախի ներկայացուցչությունում նրանք Օսկանյանին կհյուրընկալեն: Մեծ հույսեր ունեն, որ աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված՝ Օսկանյանը լավ լուրերով է Հայաստան վերադարձել։
Հիշեցնենք, որ այս հանձնախումբը` Օսկանյանի գլխավորությամբ, զբաղվում է արցախցիների հիմնարար իրավունքներով եւ գլխավորապես՝ վերադարձի հարցով, ու միջազգային հարթակներում բազում հանդիպումներ են ունենում՝ հարցին լուծում գտնելու ակնկալիքով։