|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու հայրենի կառավարությունը ամենօրյա ռեժիմով թմբկահարում են ծառայողական ավտոմեքենաների քանակի աննախադեպ կրճատման մասին, Yerkir.am-ն արձանագրեց մի հետաքրքիր փաստ: Կառավարությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին 2019թ. անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել է ՏՈՅՈՏԱ ԼԵՆԴ ՔՐՈՒԶԵՐ մակնիշի ավտոմեքենա, որն օգտագործվում է որպես ռեկտորի պարտականությունները կատարող Հրաչյա Զաքոյանի ծառայողական ավտոմեքենա:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ մեքենայով հիմնադրամը պետք է այցելություններ կատարի մարզերի կրթական հաստատություններ, ինչպես նաև գյուղացիական տնտեսություններ: Իսկ թե ՏՈՅՈՏԱ ԼԵՆԴ ՔՐՈՒԶԵՐ ամենագնացով 5 տարվա ընթացքում քանի գյուղացիական տնտեսություն են այցելել համալսարանի աշխատակիցները, կամ ավելի ճիշտ` Հրաչյա Զաքոյանը, թերևս հետաքրքրի ԿԳՄՍ նախարարությանը: