|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Հայոց լեզվի Համշենի բարբառը պահպանելու ուղղությամբ իր ջանքերով հայտնի ստամբուլաբնակ համշենահայ մտավորական Մահիր Օզքանը փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի համաշխարհային օրվա կապակցությամբ հանդես է եկել հերթական ուշագրավ նախաձեռնությամբ։
Www.akunq.net կայքէջի փոխանցմամբ՝ Մահիր Օզքանն իր կնոջ և դստեր՝ Լուսինի հետ միասին յութուբյան էջում մի տեսանյութ է հրապարակել, որում ինքը նույն ասացվածքը ներկայացնում է համշեներեն, դուստրը՝ արևմտահայերեն, իսկ կինը՝ թուրքերեն։
Հիշեցնենք, որ Մահիր Օզքանը նաև հայոց լեզվի Համշենի բարբառին նվիրված մի շարք գրքերի, հոդվածների և թարգմանությունների հեղինակ է։
Մանրամասները՝ տեսանյութում։