|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հռոմի Ֆրանցիսկոս պապի առողջական վիճակը բարելավվել է, նա առույգ է և աշխատում է հիվանդանոցից։ Այս մասին փետրվարի 20-ին հայտնել է Վատիկանի խոսնակ Մատեո Բրունին՝ նշելով, որ Հռոմի պապը գիշերը լավ է քնել և կարողացել է նախաճաշել։
Հիշեցնենք՝ 88-ամյա Ֆրանցիսկոս պապն արդեն ութ օր է՝ գտնվում է Հռոմի «Ջեմելի» հիվանդանոցում, որտեղ բուժվում է երկկողմանի թոքաբորբից։ Հիվանդանոց ընդունվելուն նախորդող մի քանի օրերին նա շնչառական դժվարություններ ուներ։