|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ն.Ս.Օ.Տ.Տ. ԱՐԱՄ Ա. Վեհափառ Հայրապետը շնորհավորել է Սիրիայի նախագահ Ահմադ ալ-Շարաային: Հայտնում են Կիլիկիայի կաթողիկոսարանից:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը մաղթել է, որ Ահմեդ ալ-Շարաայի ղեկավարությամբ Սիրիայի պատմության մեջ նոր ու փայլուն էջ կբացվի։
Արամ Առաջինը հիշեցրել է, որ Սիրիայի ժողովուրդն իր բոլոր համայնքներով անցել է անհամար դժվարությունների միջոց և դիմացել` հուսալով, որ երկրում պետք է հավասարություն տիրի, ինչպես նաև պիտի հարգվեն Սիրիայի բոլոր զավակների իրավունքները։
Հիշեցնենք, որ Ահմեդ ալ-Շարաան իշխանության եկավ Բաշար Ասադի իշխանությունը ռազմական ճանապարհով տապալելուց հետո: