|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը նպատակ ունի առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի գործընթաց սկսել: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Աղազարյանը այս օրերին տարբեր հանդիպում-քննարկումներ է ունենում իր նորաստեղծ կուսակցության ներկայացուցիչների հետ, որ անվստահության գործընթաց սկսի:
Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին տեղի էր ունեցել Հովիկ Աղազարյանի և ՔՊ-ից հեռացված մյուս պատգամավոր Հակոբ Ասլանյանի նորաստեղծ «Միացյալ ազգային սոցիալիստական կուսակցության» հիմնադիր համագումարը, որի ժամանակ Աղազարյանը հայտարարել էր. «Պայքարելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը չվերընտրվի և նորից վարչապետ չդառնա»: Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ տեղեկացրել էր, որ ՔՊ պատգամավորներ Նարեկ Զեյնալյանին և Հովիկ Աղազարյանին խնդրել է պատգամավորական մանդատները վայր դնել՝ հույս հայտնելով, որ Հովիկ Աղազարյանը կկատարի իր խնդրանքը։ Նոյեմբերի 22-ին Նարեկ Զեյնալյանը ԱԺ էր ներկայացրել մանդատը վայր դնելու դիմումը։ Հովիկ Աղազարյանը, փաստորեն, մերժել էր Փաշինյանի խնդրանքը։
Մենք դիմեցինք Աղազարյանին՝ պարզելու, թե երբ է պրոցես սկսելու Նիկոլ Փաշինյանի հայտարարության պահանջով. վերջինս հայտարարեց, թե «Իմ առաջիկա պլանների մասին նպատակահարմար չեմ համարում խոսել»»։