|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր փակ հանդիպում կունենա ԱԺ ՔՊ խմբակցության հետ, որի ժամանակ քննարկելու են առողջապահական համապարփակ ապահովագրության փաթեթը։ Հանդիպման նախաձեռնությունը նախարարինն է:
Բանն այն է, որ անգամ ՔՊ-ի ներսում միանշանակ չեն վերաբերվում այս գործընթացին, մասնավորապես ապահովագրական ֆոնդերի տնօրինումը մասնավորին, թե պետությանը հանձնելու հարցում կան տարաձայնություններ: Այս եւ այլ պատճառներով համակարգի ներդրումը հետաձգվում է, թեպետ, ըստ հայտարարվածի, այն արդեն պետք է ներդրված լիներ եւ կիրառվեր։