|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
«Սիրելի հայրենակիցներ, մենք հիմա քննարկում ենք մի հարսանիքի մասնակցությունը մեր , որը չեղարկվել է։ Այսինքն՝ իրականացնում ենք բուռն գործունեության իմիտացիա։ Այդ հարսանիքը, որ չեղարկվել է, դրա մասին վատ ընդդիմությունը չի ասում, դա ձեզ ասում են ԵՄ-ից»,-դիմելով ՔՊ-ականներին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ մեջբերելով ԵՄ ամենախոշոր խմբակցության ղեկավարի տեղակալի հետևյալ խոսքը․ «Ամենայն հարգանքով , որ տածում եմ հայ ժողովրդի նակտմամբ, անհրաժեշռ է հարցերին մոտենալ անկեղծությամ։ Առաջին բանը, որ պետք է ասել հայերին այն է, որ այսօր Եվրոպայում ընդլայնման գործընթացը կանգ է առել։ Շատ երկար ժամանակ նոր ընդլայնում տեղի չի ունեցել»։
Նշենք, որ ԱԺ-ն քննարկում է ԵՄ-ին՝ ՀՀ-ի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին նախագիծը։
«Մեկ տարի առաջ այս դահլիճում քննարկում էինք Հռոմի ստատուտին միանալու հարցը, էլի բացատրում էինք, որ որևէ հայկական շահ չի սպասարկում, դուք ասում էիք, որ ա յդ ստատուտը ձեզ պետք է՝ պատժելու Ադրբեջանի ղեկավարին, բայց այդ նույն ժամանակ փակ դռների ետևում Ալիևի հետ պայմանավորվում էիք միջազգային դատարաններից հայցերը հետ քաշելու մասին», -ասաց Քրիստինե Վարդանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։