|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Յունիբանկը ամբողջությամբ տեղաբաշխել է 10 մլն ԱՄՆ դոլարի ստորադաս պարտատոմսերի թողարկումը: Ցուցակման ավարտից հետո ստորադաս պարտատոմսերը կշրջանառվեն երկրորդային շուկայում՝ Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում:
Յունիբանկը Հայաստանում առաջին բանկն է, որ թողարկեց ստորադաս պարտատոմսեր: 7 տարի մարման ժամկետով պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային տոկոսադրույքը կազմում է 6.25%: Բանկի հանդեպ բարձր վստահության և պարտատոսմերի շահավետ պայմանների շնորհիվ՝ թողարկումը տեղաբաշխվեց սահմանված ժամկետից շուտ:
Ստորադաս պարտատոմսերի Ազդագիրը (գրանցվել է ՀՀ ԿԲ կողմից 13.11.2024թ.) հրապարակված է www.unibank.am կայքում: