|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Առնվազն երեք աշակերտ է զոհվել, ևս 15-ը և մեկ ուսուցիչ վիրավորվել են Բուրունդիի արևմուտքում գտնվող Մուսիգատի թաղամասի դպրոցում կայծակի հարվածից։ Այս մասին հայտնում է «Սինխուան»՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։
«Ընդհանուր առմամբ կայծակը հարվածել է 19 մարդու, այդ թվում՝ 18 դպրոցականների և նրանց ուսուցչուհուն: Երեք երեխա տեղում մահացել է, իսկ մնացածը վիրավորվել են, շատերը ծանր են», - գործակալությանը հայտնել է շրջանի ադմինիստրատոր Խոակիմ Նդուվումուկաման:
Նրա խոսքով՝ աշակերտները դասասենյակում են եղել ուսուցչի հետ, երբ կայծակը հարվածել է։ Տուժածները հոսպիտալացվել են։