|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Վերջին տարիներին ինտերնետ շահումով խաղերը մեծ տարածում գտան հասարակության մեջ: Դրա մասին պաշտոնական թվերն են վկայում: Օրինակ՝ 2017-ին օնլայն կազինոներում կատարվել է 138 միլիարդ դրամի խաղադրույք, 2018-ին՝ 333 միլիարդի խաղադրույք, 2019-ին գրանցվել է 1.1 տրիլիոն դրամի խաղադրույք: Օնլայն կազինոներում կատարված խաղադրույքների 2023-ին գրանցված ծավալը ռեկորդային էր վերջին մի քանի տարվա համար, սակայն 2024-ի տվյալները գերազանցեցին նախկինում սահմանած ռեկորդը: Անցած տարվա ընթացքում օնլայն կազինոներում կատարվել է 7 տրիլիոն 130 միլիարդ դրամի խաղադրույք: Քաղաքացիները կարծում են, որ սա լուրջ մարտահրավեր է դարձել մեր երկրի համար: Այս հարցին լուծում տալու համար պետք է դիտարկել նաև միջազգայիին փորձը, որն ապացուցում է՝ հնարավոր է արդյունավետորեն կարգավորել ոլորտը։ Օրինակ՝ Նորվեգիայում օնլայն խաղամոլությունն արգելված է, ոլորտն էլ գտնվում է պետության վերահսկողության տակ։ Գերմանիայում սահմանված է ամսական խաղադրույքների սահմանաչափ, իսկ Ավստրալիայում առցանց խաղերի մեծ մասը պարզապես արգելված է։
Մանրամասները՝ տեսանյութում