|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ազգային ժողովում ավարտվեց անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փակ հանդիպումը, այն տեւեց 4 ժամից ավելի: Ծնողների մի մասը դժգոհ էր հանդիպման արդյունքներից, նրանք մեկ ամիս անց եւս մեկ հանդիպում կանցկացնեն նման ֆորմատով:
Նշենք, որ փակ հանդիպումը վարում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Հանդիպմանը մասնակցում են ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի մյուս անդամները, նաեւ ԱԺ բոլոր խմբակցություններից պատգամավորներ:
Հանդիպմանը հրավիրված էին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը:
Օթյակում նստած ծնողներից մեկի ինքնազգացողությունը քննարկման ժամանակ վատացել էր: