|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր՝ Հայոց բանակի 33-րդ տարեդարձի օրը, Արարատի մարզի Վեդի քաղաքի ազատամարտի պանթեոնում կամ, ինչպես վեդեցիներն են կոչում` Հուշարձանի պանթեոնում որևէ պետական, համայնքային, տեղական ինքնակառավարման ներկայացուցիչների կողմից այցելություն չի եղել, համայնքային-մարզային իշխանությունների կողմից, որևէ միջոցառում չի կազմակերպվել, այցելություն, ծաղկեդրման արարողություն չի եղել և հարգանքի տուրք չի մատուցվել։ Մարզային իշխանության ենթակայության տակ գտնվող ենթակառույցների կողմից որևէ միջոցառում տեղի չի ունեցել։
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի ղեկավարը, ով ևս չի այցելել ազատամարտի պանթեոն և հարգանքի տուրք չի մատուցել, ժողովրդի շրջանում հայտնի «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանն է, ով ի դեպ իր նախընտրական քարոզարշավը սկսել է հենց այս պանթեոնից։
Մանրամասն՝ տեսանյութում