|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանը տարակուսանք է հայտնել ադրբեջանական լրատվամիջոցներում հակառուսական հրապարակումների առնչությամբ․ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը Ռուսաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան ն Ռահման Մուստաֆաևին հրավիրել է արտգործնախարարություն։
Տարակուսանք է արտահայտվել ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվական արշավի առնչությամբ: Նշվել է առաջադրված մեղադրանքների բացարձակ անհիմնությունը։
Ընդգծենք՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները լարվել են Ակտաուում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից հետո։