|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Նիկոլի ռեժիմի՝ «Իրական Հայաստանի և խաղաղության» մասին ռազմավարությունը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի դենացիոնալիզացիայի՝ մեր էթնիկ ինքնության ոչնչացման ծրագիր, որը մշակվել և իրականացվում է թուրք-ադրբեջանական տանդեմի հետ համատեղ:
Խաղաղությունը խոստում չէ, այլ ուժեղ լինելու կարողություն: Իսկ ուժեղ լինելու համար անհրաժեշտ է հզոր բանակ, զարգացած տնտեսություն և արդյունավետ արտաքին քաղաքականություն։ Այս բոլոր ուղղություններով գործող վարչախումբը լիակատար ձախողվել է՝ վերածվելով սպառնալիքի հայ ժողովրդի և պետականության համար։
Հետևաբար, մենք պետք է կենտրոնանանք երկու հիմնական անելիքների վրա՝
-բոլոր հնարավոր միջոցներով հանրությանը ներկայացնել իրականությունը և թույլ չտալ կեղծել այն,
-համախմբել ուժերը և հստակ քայլեր ձեռնարկել սպասվող սպառնալիքները չեզոքացնելու ուղղությամբ»: