|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն առանց տեսախցիկների ունեցել են անկեղծ զրույց. այն տևել է երեք ժամ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով երկկողմ հարաբերությունների խնդրահարույց ասպեկտների շուրջ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունների մասին հարցին:
«Խոսակցությունն անկեղծ էր, բայց ամեն ինչ չէ, որ լուսաբանվել է. շատ բան փակ դռների հետևում էր, հանդիպումը տևեց մոտ երեք ժամ։ Կողմերի համար արդիական բազմաթիվ կետերի շուրջ զրույցն անկեղծ է եղել,»,- ասել է նա։