|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 200 հազար եվրոպացի խաղաղապահ՝ Ռուսաստանի հետ հակամարտության ավարտից հետո անվտանգությունն ապահովելու համար։ Այս մասին Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, փոխանցում է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Զելենսկու անվան խաղաղապահների թիվը մոտավորապես հավասար է 2020 թվականի դրությամբ ֆրանսիական բանակի թվին։
«200 հազարը նվազագույնն է, սա նվազագույնն է, հակառակ դեպքում ոչինչ չի լինի», - Զելենսկու խոսքերն է մեջբերում գործակալությունը։
Ավելի վաղ արևմտյան լրատվամիջոցները հայտնել էին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գաղտնի քննարկում են իրենց զինվորներին որպես խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ Սթարմերը հրապարակավ հայտարարեց Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու Լոնդոնի պատրաստակամության մասին։