|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսական բիզնեսը հետաքրքրված է հայաստանյան շուկայում գործունեությունը ընդլայնելու հարցում։ Մոսկվան բարձր է գնահատում հանրապետության ղեկավարության վերաբերմունքը ռուս ձեռնարկատերերի նկատմամբ. Այս մասին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուսական բիզնեսը, մենք դա գիտենք և տեսնում ենք, շահագրգռված է հետագա ընդլայնմամբ իր գործունեությունը հայկական շուկայում, և մենք բարձր ենք գնահատում Հայաստանի ղեկավարության վերաբերմունքը մեր գործարարների նկատմամբ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։
Լավրովի խոսքով, Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի առանցքային արտաքին առևտրային և ներդրումային գործընկերը։
«Մեր ընկերությունները հանրապետության բյուջե հարկային վճարումների մշտական առաջատարն են և խոշոր գործատուներից են»,- ընդգծեց նախարարը։
Նա նաև նշել է երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ռեկորդային աճի տեմպերը, որոնց ծավալը վերջին մեկ տարվա ընթացքում կմոտենա կամ նույնիսկ կգերազանցի 12 մլրդ դոլարի նշագիծը։