|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Yerkir.am-ը թուրքական լրատվամիջոցներից տեղեկանում է, որ կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձի «Զվարթնոց» օդնավակայանից Թուրքիա են տեղափոխել թուրքական հատուկ նշանակության ջոկատները, նրանք Երևան են ժամանել հատուկ չվերթով:
ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկատվությունը, նշելով, որ ՀՀ-ն Թուրքիային է արտահանձնել երկու անձի։
«Արձագանքելով Ինտերպոլի Կարմիր ծանուցմամբ ներկայացված խնդրանքին` 2025 թվականի հունվարի 19-ին Հայաստանը Թուրքիային է արտահանձնել երկու անձի, որոնք Թուրքիայում ներգրավված են եղել կազմակերպված հանցավորության մեջ»,- ասվում է ԱԳՆ տարածված հաղորդագրության մեջ: