|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Գազայի հատվածում հրադադարն ուժի մեջ կմտնի կիրակի օրը՝ ժամը 11:15-ին, հայտնել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումից ազատ արձակված պատանդների ցուցակը ստանալուց հետո:
«Առևանգվածներին ազատելու ծրագրի համաձայն՝ Գազայի հատվածի գործարքի առաջին փուլի շրջանակներում հրադադարը ուժի մեջ կմտնի ժամը 11։15 - ին», - ասվում է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Նեթանյահուի գրասենյակը պաշտոնապես հաստատել էր այն պատանդների ցուցակի ստացումը, որոնք կիրակի պետք է ազատ արձակվեն Գազայի հատվածում հրադադարի մասին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ գործարքի շրջանակներում: