|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Հրապարակը» գրում է․ Հանրապետության նախագահ, պետության գլխավոր «տուրիստ» Վահագն Խաչատուրյանը կա՛մ ընդհանրապես անհաղորդ է ներհայաստանյան անցուդարձին եւ, որպես կանոն, ծպտուն չի հանում կարեւորագույն իրադարձությունների մասին, կա՛մ էլ, ինչպես հայտնի ասույթն է ասում, լավ պահերը մի քանի անգամ է կրկնում։
Երեկ նախագահական նստավայրում ընդունելով ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանին՝ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է Դատական իշխանության օրվա առթիվ և նշել օրերս այդ կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր արարողության կարևորությունը:
Սա՝ այն դեպքում, երբ նախագահը հունվարի 12-ին՝ Դատական իշխանության օրվա հանդիսավոր միջոցառմանն անձամբ մասնակցել է ու հանդես եկել ելույթով։