|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուների» ականատես կլինենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝
Նիկոլ Փաշինյանը խիստ հրահանգ է տվել առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել ու մի թթու խոսք ասել իշխանություններին:
Կարելի է ասել սա նախընտրական փաշինյանական հնարք է ՝ ընտրություններից առաջ ձերբազատվելու իր ընդդիմախոսներից:
Այլ կերպ ասած Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, և մի երկու զազրախոսներ»: