|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կցանկանար բանակցություններ վարել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ դա կարող է տեղի ունենալ իր պարտավորությունները պաշտոնապես ստանձնելուց հետո առաջին վեց ամիսների ընթացքում։ Քաղաքական գործիչը կիսվել է իր պլաններով՝ Մար-ա-Լագոյում (Ֆլորիդա) իր նստավայրում լրագրողների հետ զրույցում:
«Հուսով եմ, որ կբանակցեմ մինչև վեց ամիսը լրանալը»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե հնարավոր է, որ նա բանակցություններ վարի Պուտինի հետ ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին երեքից վեց ամիսների ընթացքում: