|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ քննչական կոմիտեում վարույթ է նախաձեռնվել Եռաբլուր զինվորական պանթեոնի շիրմաքարերից ծաղիկներ գողանալու դեպքով: Այս մասին Yerkir.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը: «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով», - մանրամասնեց մամուլի քարտուղարը:
Թեմայի առնչությամբ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել էր․ «Տեսանյութում պատկերված անձինք ՊՆ ՌՈ կողմից նույնականացվել և հայտնաբերվել են: Դեպքի առնչությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին»։
Հիշեցնենք, որ երեկ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում տղամարդը գողանում է Եռաբլուրում զոհվածների շիրիմներին դրված ծաղիկները։ Դեպքի մասին ավելի վաղ ահազանգել էին զոհված զինծառայողների ծնողները։